Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զորամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

Զորամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
01.06.2017 | 23:16

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ.Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:


«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- հայտնում են ՔԿ-ից։

Դիտվել է՝ 3146

Մեկնաբանություններ